Blogbox.am-ը գրում է.

Ոստիկաններն այս պահին կանգնեցրել են Բաղրամյան պողոտայի ամբողջ շարժը, աշխատանքի գնացող քաղաքացիներին թույլ են տալիս անցնել միայն համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում :

 Սահմանադրական դատարանից ներքեւ կուտակումներ են, քաղաքացիները փորձում են ոստիկաներին համոզել, որ իրենք կամ աշխատանքի են գնում կամ տուն, սակայն ոստիկանները նրանց հորդորում են այլընտրանքային ճանապարհ գտնել:

Մարդկանց այն հարցին, թե ինչ պատճառով են արգելում քաղաքացիների տեղաշարժը, ոստիկաները չպատասխանեցին եւ միմյանց հորդորեցին կոնտակտի մեջ չմտնել լրագրողների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել