Այս փողոցում կանգնած յուրաքանչյուր ոք, հատկապես երիտասարդ աղջիկները ինձ համար իմ վաղվա օրվա միակ հավատ ներշնչողներն են: Այս պահին անգամ իմ հոռետեսությունը ի չիք դարձավ: Հիմա հասկացաք?, թե ով են իրական հրեշտակները: Այլևս շատ շատերս պիտի լռենք ու լսենք միմիայն նրանց, որովհետև բութ ու հաստավիզ, հաստափոր ու հլու հնազանդ հրաման կատարողի առաջ այսօր առաջին գծում հենց նրանք են կանգնած: Եթե մեզնից ոմանք մի աներևույթ գիծ էին քաշել իրենց ապագայի վրա, այսօր, այս հիասքանչ երիտասարդների շնորհիվ, հասկացավ, որ ինչքան էլ մեզ ստիպեն արտագաղթել ու փորձեն հայաթափել երկիրը, միևնույն է կգտնվեն այն երիտասարդները, որոնք կկարողանան դիմակայել ցանկացած ոհմակի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/817153315032883?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել