Ես վերջնականապես համոզվեցի, որ շատ իզուր ենք էսքան ժամանակ դրել, մասնագիտական փաստարկներ ու համեմատություններ բերել, որ հոսանքը պետք չի թանկացնել։ Ափսոս էր մեր ժամանակը, որովհետև ստեղ տնտեսագիտություն կամ մենեջմենթ չի, ստեղ պարզ կրիմինալ ա։ Մարդիկ տարիներ շարունակ կոնկրետ լափել են, հիմա էլ էդ լափածը փաթաթում են մեր բոլորի վզին։
Թեկուզ Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետների խումբն ապացուցեր, որ հոսանքը չպիտի թանկանա, մեկ ա՝ սրանք ձեռները տնկելու էին վեր։ Որովհետև ինձ մեկ-մեկ թվում ա, որ մի շարք պաշտոնյաներ միաձայն կողմ կքվեարկեն, եթե քվեարկության դրվի անգամ ջրցան մեքենան իրենց հետույքը մտցնելու հարցը։ Լիշ բի վերևից հրահանգ լինի։ Հետո գլուխ կգովան, որ երկարությամբ են մտցրել, կարային լայնությամբ մտցնեին ի վերջո։ Հետո էլ էդ ջրցան մեքենայի գինը մի քանի անգամ ուռճացված կդիտարկեն որպես կորուստ ու մեզանից կգանձեն էդ գումարը՝ ինչ-որ բան թանկացնելու միջոցով։
Նենց որ, խնդիրը 7 դրամի չի, խնդիրը երկիրը 7-երից ու իրանց 6-երից մաքրելու մեջ ա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=592951500845804&set=a.130519333755692.24632.100003928781165&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել