Թուրքի հողում ավելի ապահով էինք, քան երեկ Բաղրամյանում: Սարսափելին համեմատությունն է... Թուրքիայում պահանջատիրական նստացույցի ժամանակ մի վայրկյան անգամ չէինք մտածում, թե ոնց է ավարտվելու: Հայեր, որ ամբողջ աշխարհից եկել էին պահանջելու, վստահ էին` իշխանությունները չեն համարձակվի վնասել հայերին: Երեկ Բաղրամյանում սա էր մարդկանց տագնապը: Ահավորը` եղավ այնպես, ինչպես միշտ: Ինչի՞ համար: Արդյո՞ք պահանջատեր երիտասարդն ա քո թշնամին Հայաստանի Հանրապետություն: Արդյո՞ք սեփական իրավունքների համար պայքարող քաղաքացին ա թշնամիդ, արդյո՞ք աղքատության դեմ կռիվ տվողն ա արյունդ խմողը: Անցել են պնակալեզների ու իշխանամետների ժամանակը: Հիմա մարդիկ հաշիվ են պահանջում, անվախ են ու սեփական անձի համար ոտքի կանգնել գիտեն:
Հ.Գ. Առաջին նկարում Թուրքիայի Տաքսիմ հրապարակում ենք, երկրորդում` Բաղրամյան փողոցում: Երկու ամիս տարբերություն... Ինքներդ ասեք` որն ա անվտանգ: