Այս պահին և՛ ցուցարարները, և՛ ոստիկանները, իրենց տուն ու տեղը թողած, սպասում են նախագահականի մատույցներում: Պահանջը արդար է, և դա հասկանում են բոլորը: Ինձ ուղղակի հետաքրքիր է՝ այս պահին որևէ մեկն իշխանական ճամբարից լիազորված է ցուցարարների բարձրացրած խնդրով զբաղվելու համար: Հարցս, բացի բարոյական կոնտեքստից, ունի նաև քաղաքական երանգ: Երկրի քաղաքացին սոցիալական պահանջ է բարձրացրել: Եզակի պահ է, երբ չկա քաղաքական պահանջ: Երկրի քաղաքացու միակ պահանջն այն է, որ իշխանությունը կանգնի իր կողքին: Իշխանությունը կկարողանա՞ արդյոք գոնե մի անգամ բավարարել քաղաքացու պահանջը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/816732831741598?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել