Mediamonitor.am-ը գրում է.

Հավանաբար կարող ենք ասել, որ հնագույն աշխարհում ամենամեծ ռազմական հանճարը  Ալեքսանդր III Մակեդոնացի թագավորն է (356-323 մ.թ.ա.), ով նվաճել է  Հունաստանից Եգիպտոս և  այսօրվա Թուրքիայով,Իրանով և Պակիստանով ձգվող տարածքները: Համեմատելով մարտադաշտի հաջողությունները թագավորության կառուցման ռազմավարության հետ, կարող ենք ասել, որ Ալեքսանդրն իր 13-ամյա իշխանությունն անցկացրել է՝ աշխատելով  միավորել Արևելքի եւ Արևմուտքի ռազմական ուժերը և իրականացնել մշակութային փոխանակում: Ալեքսանդրի հեղինակությունն այնքան արագ աճեց, որ նախքան 32 տարեկան հասակում մահանալը, նրան էին վերագրում աստվածային շատ հատկություններ: Դարերի ընթացքում հնարավոր չի եղել տարբերել Ալեքսանդրի մասին պատմածների առասպելականն ու իրականը, և ահա ձեզ ենք ուզում ներկայացնել  ութ փաստեր Ալեքսանդր մեծի կյանքից.

1. Նրան ուսուցանել է Արիստոտելը, բայց այլ փիլիսոփաներ ևս ազդել են նրա մտածելակերպի ու գիտակցության վրա:

Ալեքսանդրի հայրը՝ Ֆիլիպ II Մակեդոնացին, վարձում է Արիստոտելին՝ պատմության մեծագույն փիլիսոփաներից մեկին, որ վերջինս դաստիարակի 13-ամյա արքայազնին: Քիչ բան է հայտնի Ալեքսանդրի եռամյա դաստիարակությունից, բայց ամենայն հավանականությամբ, մինչև դրա ավարտը Արիստոտելի իմաստունությունը Ալեքսանդրը սպունգի պես ընկալել էր: Ըստ լեգենդի, երբ դեռ նա Հունաստանում արքայազն էր, այցելում էր հայտնի ճգնավոր Դիոգենեսին, ով հրաժարվել էր սոցիալական նրբակեցությունից ու քնում է մի մեծ կավե տակառում: Ալեքսանդր մոտենում է հանրային հրապարակում գտնվող այդ իմաստունին և հարցնում է, թե կա՞ մի բան, որ կարող են անել մեծահարուստներն իր համար:

«Այո»,- պատասխանում է իմաստունը,_ «մի կողմ քաշվիր. փակում ես արևս»:

Ալեքսանդրը հիացած էր և Դիոգենեսի մերժումից տպավորված ասում է «Եթե ես չլինեի Ալեքսանդրը, կլինեի Դիոգենես»:

2. 15 տարվա պայքարում Ալեքսանդրը ոչ մի անգամ չպարտվեց:

Ալեքսանդր Մակեդոնացու ռազմավարությունը մինչ այսօր ուսումնասիրվում է բազմաթիվ ռազմական ակադեմիաներում: Իր առաջին հաղթանակից սկսած  (18 տարեկան հասակում)  Ալեքսանդրը ձեռք է բերել առաջնորդի համբավ՝   տպավորիչ արագությամբ փոքրաթիվ ուժերով հասնելով ու ջախջախելով թշնամու բանակը նախքան նրանց պատրաստ լինելը:  Իր թագավորությունը 334 մ.թ.ա.  Հունաստանում հաստատելուց հետո, Ալեքսանդրն անցավ Ասիա (այսօրվա Թուրքիա), որտեղ նա մի շարք մարտերում հաղթեց Դարեհ III-ին պարսիկների հետ մարտում: Ալեքսանդրի պայքարի հիմնական ուժն էր կազմում 15.000 մակեդոնացիներից կազմված ֆալանգը, որի բաժիններում կռվող զինվորները 20 ոտնաչափ երկարությամբ  նիզակներ էին կրում, որոնք կոչվում էին սարիսա:

3. Ավելի քան 70 քաղաք Ալեքսանդրը կոչել է իր անունով և մեկն էլ իր ձիու անունով:

Ալեքսանդրի տասնյակ քաղաքներ է նվաճել , որոնք անվանել է Ալեքսանդրիա: Դրանցից ամենահայտնիներից մեկը այժմ Եգիպտոսի երկրորդ հզոր քաղաքն է: Հնդկական քարոզարշավի ընթացում տարած իր համար ամենաթանկ հաղթանակի վայրում՝ Հիդասպես գետի մոտ, Ալեքսանդրը հիմնադրել է քաղաք Բուցեֆալա  անունով ՝ նվիրված իր սիրած ձիուն, որը մահացու վիրավորվել էր պայքարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել