Araratnews.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, 2015թ. հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց 6.93 դրամով սպառողների բոլոր խմբերի համար:
Այժմ փորձենք պարզել, թե սպառվող էլեկտրաէներգիայի քանակի անփոփոխ մնալու դեպքում որքանով կավելանա սպառողների ֆինանսական բեռը: Հաշվարկների հիմքում ընկած են ՀԷՑ-ի ֆինանսական հաշվետվությունները:
Հ/Հ | Սպառող սեգմենտը | Տարեկան սպառումը (մլն կՎտ/ժ) |
Տարբերությունը (մլրդ դրամ) |
1. | Բնակչություն | 1874.9 | 12.993 |
2. | Բյուջետային կազմակերպություններ | 226.9 | 1.5724 |
3. | Արդյունաբերություն | 1284.5 | 8.901 |
4. | Տրանսպորտ | 113.2 | 0.7845 |
5. | Ոռոգում | 172.7 | 1.1968 |
6. | Ջրամատակարարում և ջրահեռացում | 71.4 | 0.495 |
7. | Այլ կազմակերպություններ | 1560.0 | 10.81 |
ԸՆԴԱՄԵՆԸ | 5303.6 | 36.753 |
Այսպիսով՝ եթե հաշվի առնենք, որ հանրապետությունում ներկայումս գտնվող բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը շուրջ 450 հազար է, ապա կստացվի, որ յուրաքանչյուր ընտանիք (բնակիչ-բաժանորդ) թանկացման արդյունքում պետք է ՀԷՑ-ին տարեկան 30 հազար դրամ ավել վճարի:
Իսկ ընդհանուր առմամբ, հայաստանցիներիս վրա թանկացումը նստելու է տարեկան 36,7 միլիարդ դրամ: Այլ կերպ ասած, այս 7-դրամանոց թանկացման արդյունքում ՀՀ յուրաքանչյուր ընտանիք տարեկան շուրջ 80 հազար դրամի հավելյալ ֆինանսական բեռ կունենա, որը կարտահայտվի գնաճի, հարկերից վճարվող բյուջետային միջոցների հավելյալ ծախսի և այլ ձևերով:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»