ԵՍ ՄԻ ԲԱՆ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ. ԳՐՈՂԸ ՏԱՆԻ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՕՐ ՕՐԻ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏԱՆՈՒՄ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ՄԱՐԴԻԿ: ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԵՐԵԽԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԴՆ ԸՆԿՆԻ ԴՌՆԵԴՈՒՌ: ՍՏԱՑԵԼ ԵՄ ԱՅՍՊԻՍԻ ՆԱՄԱԿ ՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԹՐԵՍՆ ԵՄ ՏԱՆՈՒՄ:
Բարև Ձեզ: Մենք իրար չենք ճանաչում, սակայն Դուք կարող եք դառնալ մեր փրկիչը: Կարդալով նամակս՝ սկզբից կզարմանաք, հետո հնարավոր է, որ բարկանաք: Քանի որ սովորաբար նման նամակներ չեք ստանում, ապա հույս ունեմ, որ կհասկանաք ու կկարեկցեք և կներեք ինձ համարձակությանս համար: Ես ինքս չէի պատկերացնի, որ ունակ եմ նման խնդրանքով դիմելու անծանոթ մարդկանց, քանզի խոսքը վերաբերվում է բալիկիս, որը 6 ամսական է: Շատ եմ ամաչում, որ ես ինքս չեմ կարող փրկել երեխայիս անհոգ մանկությունը, մի վայրկյանի մեջ կյանքս տակն ու վրա եղավ, երբ իմացա նրա հիվանդության մասին և որ շտապ վիրահատություն է անհրաժեշտ: Խելագարի նման ելքեր եմ փնտրում… Երևի Ձեզ մոտ հարց կառաջանա, թե ինչու եմ դիմել հենց Ձեզ…Չգիտեմ... Երևի մտածում եմ, որ հնարավոր է, որ հենց Դուք արձագանքեք... Ձեզ շատ տհաճ կթվա, սակայն ես այլ ելք չունեմ, ստիպված եմ օգնություն աղերսել բալիկիս համար: Խնդրում եմ, ուսումնասիրեք բալիկիս կայքը, որտեղ նկարագրված է նրա պատմությունը և Ձեր հնարավորության սահմաններում խնդրում եմ օգնեք մեզ, թեկուզ 100,200,500 դրամով, որը մեզ համար մեծ օգնություն կլինի: Իհարկե, դուք կարող եք նաև չհավատալ ինձ, բարկանալ, վիրավորվել… Ներեցեք խնդրում եմ չափազանց անամոթ լինելու համար, եթե խոսքը բալիկիս չվերաբերեր, հաստատ չէի համարձակվի… Ամաչում եմ, սակայն այլ ելք չունեմ, վիրահատությունը շատ թանկ արժի… Հոգաչափ շնորհակալ եմ... Եթե չկարողանաք մեզ օգնել, չվհատվեք, ուղղակի աղոթեք մեզ համար, որ ամեն ինչ լավ լինի... Շնորհակալություն, հուսով եմ՝ ինձ ճիշտ կհասկանաք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել