Ժամանակին ոմանք որոշել էին, որ հայ ազգը պիտի վերանա երկրի երեսից ու իրենց թվում էր թե էդ գործը ավարտին են մոտեցնում... Էն էլ 1918թ-ին նենց կասեցրեցինք, որ արդյունքում ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: 6-7 դարյա դադարից հետո վերականգնեցինք մեր պետականությունը: Հետո ոմանք որոշեցին, որ Հայաստանը անկախ չպիտի լինի քիչ չի, Արցախն էլ պոկեցին նրանից: Պահը հասունացավ ու մենք ոչ միան կասեցրեցինք էդ ապաանկախացումը, այլև ետ բերեցինք Արցախը:
Հիմա էս ի՞նչ մի որոշում է, որ չկասեցնենք: Բայց նորից կրկնեմ՝ կասեցնողը հայ ազգն է: Եթե կարողացանք դրսևորվել որպես ազգ՝ հաստատ կկասեցնենք: Եթե չէ...
Հավաքվիր ազգ իմ: Վաղուց ժամանակն է: Դեռ շատ բաներ ունենք կասեցնելու ու վերագնելու մեր ընթացքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.martirosyan.3/posts/990162617691059?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել