Բաքուն ինչպես միշտ չի կարողանում պահել արդար խաղի կանոնները։ Մրցավարները մեր բռնցքամարտիկներին ոչ մի կերպ միավոր չեն տալիս։ Այսօր էլ Սամվել Բարսեղյանը, ունենալով բացարձակ առավելություն բոլոր երեք ռաունդներում,պարտություն է կրում, այն էլ 3:0 հաշվով։Բաքուն,անկախ նրանից,թե ով է մեր մրցակիցը,երկրպագում է մեր հակառակորդին այնպես, ինչպես իրենց մարզիկներին։ Սամվել Բարսեղյանից հետո ռինգ է դուրս եկել Նարեկ Աբգարյանը։ Նարեկն ունեցել է բացարձակ առավելություն, սակայն մրցավարները երկու ռաունդներում միավորները տվել են հունգարացուն։ Նարեկը երրորդ ռաունդն այնպես է անցկացրել, որ մրցավարներին այլևս անելու բան չի մնացել և նրանք հաղթանակը շնորհել են Նարեկին։ Մեր մարզիկը ստիպել է լռել Բաքվի երկրպագուներին։
Այս ճնշող մթնոլորտում թերևս զարմանալի է մեր պատվիրակության պահվածքը։ Նրանք մեր տղաների կողքին նույնիսկ մենամարտերի օրերին չեն լինում։ Նրանք հայտնվում են միայն տղաների պարանոցին դափնիներ կախելու ժամանակ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=997607226940116&id=100000725441106¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել