Երբեք և ոչ մի գնով մի դավաճանեք ձեր հիշողությունը: Դա մարմնավաճառությունից էլ աղետալի է ու ողորմելի: ՉԻ կարելի սիրել տևաբար ու հաջորդիվ ասել, թե սեր չի եղել, չի կարելի մեծարել Մարդուն, տարվել նրա գործերով ու հաջորդիվ ստել, թե ոչ մի հույզ չկա գրածներում, երգածում, նկարածում և այլն, չի կարելի ատել և հետո արդարանալ, թե սիրո խոստովանության խիզախումն է պակասել: Չի կարելի ասել չի կարելի, չի կարելի դասեր տալ, բայց չի կարելի դասեր չառնել.... Ես այս բոլոր վերագրումներում կամ, դու էլ կաս, մյուսներն էլ, բայց Հիշողությունը դավաճանել չի նշանակում Արժևորել մոռացումը: Եվ, առհասարակ, հրաժարումի, մոռացումի մտայնությունը բնորոշ է թուլամորթներին, որոնք օսլայած կենսագրության ձգտելիս՝ մոռանում եմ լվանալ ականջներն ու քամակը... և սիրտը, եթե ... երբևէ ունեցել են....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել