1. Շանհայցի մանկիկը
1937 թվականին՝ Չին-ճապոնական պատերազմի ժամանակ, ճապոնական ռմբակոծիչները Հուանպու գետի երկայնքով ձգվող չինական պաշտպանական բնագծերի փոխարեն, ռմբահարեցին Շանհայի քաղաքային կայարանը, որտեղ այդ պահին 1800 խաղաղ բնակիչ էր գտնվում, ովքեր սպասում էին էվակուացիայի։ Այս լուսանկարում հավերժացվել է երեխա, որին փրկարարները դուրս էին բերել արդեն ավիրված կայարանից և նստացրել էին գետնին, իսկ այնուհետև վերադարձել էին, որպեսզ օգնեն այլ տուժածներին։ Ավերակների մեջ լացող անօգնական մանկիկի լուսանկարը տարածվեց ողջ աշխարհով ու բացսական հսկայական ալիք բարձրացրեց Ճապոնիայի դեմ։ Արդյունքում, լուսանկարչին ստիպված էին տեղափոխել Հոնկոնգ, քանի որ ճապոնացիները գլխագին էին սահմանել նրա համար։
2. Լացող զինվոր տղան
Այս լուսանկարում 16-ամյա հիտլերյուգենդցի Հանս-Գեորգ Հենկեն է։ Լուսանկարն արվել է 1945 թվականի մայիսի սկզբին, երբ բոլորին արդեն պարզ էր, որ Գերմանիայի կապիտուլյացիան անխուսափելի է։ Այս լուսանկարը դարձավ ավերված հույսերի խորհրդանիշը՝ տղայի հուսահատ ու հիասթափված արցունքների շնորհիվ։
3. Իսպանական հարբուխի համաճարակը
Իսպանական հարբուխի պանդեմիայի ժամանակ՝ 1918 թվականին, աշխարհում ավելի քանի 100 միլիոն մարդ մահացավ հիվանդությունից և այս թիվը 6 անգամ գերազանցում էր Առաջին աշխարհամարտի զոհերի քանակը։ Մեր ժամանակներ են հասել մի շարք լուսանկարներ, որոնք հաղորդում են ողջ այն սարսափը, որի պատճառն այս համաճարակն էր։ Առկա են մասսայական հուղարկավորության վայրերի և պահեստներ հիշեցնող հիվանդանոցների պալատների լուսանկարներ, ինչպես նաև՝ բացօդյա հիվանդանոցների լուսանկարներ, որոնցում տեսնում ենք սպիտակ վրանների անծայրածիր շարքեր։ Այս լուսանկարում մենք տեսնում ենք բեյսբոլիստների, ովքեր ռեսպիրատորներով են խաղում։ Պարզապես այն ժամանակ ռեսպիրատորներով շրջում էին բոլորը՝ չվարակվելու համար։
4. Ատլանտյան ստրկավաճառություն
Բրազիլիան վերջին երկիրն էր, որտեղ արգելեցին ստրկավաճառությունը և դա տեղի ունեցավ միայն 1853 թվականին։ Մեր օրեր հասած այս բացառիկ լուսանկարում հավերժացվել է այն երջանիկ պահը, երբ մարդկանց ստրկության տանող բրիտանական նավի վրա սևամորթներին հայտարարվում է, որ իրենք այսուհետ ազատ են։
5. Փրկություն՝ Բեռլինի պատից այս կողմ
Լուսանկարում մենք տեսնում ենք դեռևս պատ չհանդիսացող Բեռլինյան «պատը» հսկող պարեկայինին և փոքրիկ տղային, ով փորձում է անցնել քաղաքի Արևմտյան հատվածում գտնվող ծնողների մոտ։ Լուսանկարի վրա երևում է, թե ինչպես է զինվորը վախվորած նայում այլ կողմ, բայց հայտնի է, որ նա այնուամենայնիվ օգնեց այդ տղային։ Դժբախտաբար, այս լուսանկարի հրապարակումից հետո, նրան վռնդեցին ծառայությունից, իսկ նրա հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։
6. Ուիլիամ Սանդերսի լուսանկարը
19-րդ դարում Արևմուտքում ընդունված էր ասիացիներին պատկերել ասես վայրենիների։ Բրիտանացի լուսանկարիչ Ուիլլիամ Սանդերսը, ով Չինաստան էր ժամանել 1850 թվականին, բեմադրեց գլխատման միջոցով մահապատժի իրականացման տեսարան։ Թերթերն անմիջապես սկսեցին տարածել այս լուսնկլարը՝ ամրապնդելով եվրոպացիների ու ամերիկացիների բացասական վերաբերմունքն Ասիայի նկատմամբ։ Նման բեմադրված լուսանկարներ Սանդերսի մոտ հաճախ են հանդիպում։
7. Անտարբերություն մահվան հանդեպ
1930-ականների Ուկրաինական գոլոդոմորը սարսափելի ողբերգություն էր, որի ժամանակ Ուկրաինայում շուրջ 4 միլիոն մարդ մահացավ։ Այս լուսանկարն արվել է Խարկովում՝ 1933 թվականին ու հրապարակվել էր «Անցորդներն այլևս չեն նկատում սովամահ եղածներին Խարկովի փողոցներում» վերտառությամբ հոդվածում։
8. Մոնղոլ աղջիկը
Այսպիսի փայտե արկղերի մեջ տեղադրում էին մարդկանց, ովքեր ինչ որ զանցանքներ էին գործած լինում և այնուհետև նրանց ցուցադրում էին այդ վիճակում մոնղոլական շուկաներում։ Դժբախտներին չէին կերակրում, իսկ անցորդները կարող էին ծանակել ու վիրավորել նրանց։ Այս լուսանկարն արվել է 1913 թվականին, բայց այս պրակտիկայի մասին տեղեկատվությունը սկսել է տարածվել միայն տարիներ անց։
9. Եղբայրները՝ Նագասակիից
Այս լուսնկարն արել է ամերիկացի ծովային հետևակային Ջո Օ՛Դոննելը՝ Նագասակիի վրա ատոմային ռումբ գցելուց հետո։ Լուսանկարի վրա երվացող փոքրիկ երեխան արդեն մահացել է, իսկ նրա ավագ եղբայրը իր մեջքի վրա բերել է կրտսեր եղբոր մարմինը դիակիզարան։ Ավագ եղբայրը մնաց ու մինչև վերջ հետևեց, թե ինչպես այրեցին իր փոքրիկ եղբար մարմինը ու այդ ընթացքում ոչ մի կաթիլ արցունք չեկավ նրա աչքերից, սակայն ականատեսների վկայությամբ, նա արյուն գալու աստիճան կծել էր շրթունքը։ Տղան, ով հենց նոր էր կորցրել ամեն ինչ՝ ատոմային ռմբակոծության պատճառով, ոտաբոբիկ մի քանի կիլոմետր էր անցել՝ եղբոր մարմինը մեջքին, որպեսզի երաշխավորի, որ իր փոքրիկ եղբայրը արժանի հուղարկավորության կարժանանա (Ճապոնիայում ընդունված է այրել մահացածներին)։
10. Եղբայրական գերեզման
Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբարի ազատագրումից առաջ՝ 1945 թվականի ապրիլին, նացիստները հասցրեցին սպանել այնտեղ գտնվող 50000 մարդուն։ Լուսանկարում երևում է «Եղբայրական գերեզման № 3»-ը, իսկ մարմինների մեջ կանգնած է ճամբարի բժիշկ Ֆրից Կլյայնը, ով 1945 թվականի դեկտեմբերին կախաղան բարձրացվեց՝ զանգվածային սպանությունների մասնակցելու համար։ Կլյայնի աշխատանքը կայանում էր նրանում, որ նա որոշում էր, թե գերիներից ով է դեռ պիտանի աշխատանքի համար, իսկ մնացածները, ով չէին անցնում նրա «դատով»՝ ենթակա էին ոչնչացման։













