5 քաղցրավենիքներ, որոնք օգտակար են կազմվածքի համարLife.panorama.am-ը գրում է.

Թե ինչպիսի քաղցրեղեններն են հաճույք պատճառում և չեն ավելացնում ավելորդ սանտիմետրեր, կարդացեք ստորև.

1.      Մեղր

Այն որ մեղրը օգտակար է գաղտնիք չէ: Ըստ կալորիականության, այն նույնպիսին է ինչպես շաքարավազը (մեկ թեյի գդալ մեղրում կա 35 կկալ, իսկ շաքարավազի դեպքում` 30 կկալ): Սակաայն, ի տարբերություն շարքավազի, մեղրը նաև պարունակում է մոտ 70 օգտակար նյութեր, որոնց թվում B2, PP, C, B6 վիտամիներ, պանտոտենային թթուներ, H, K և E վիտամին, կալցիում, նատրիում, մագնիում, երկաթ, յոդ: Իսկ մեղրում պարւոնակվող ֆերմենտները բարձրացնում են ախորժակը: Մեղրը նաև թիվ մեկ դեղն  է մրսածության դեպքում:

Ըստ բժիշկների` օրական օգտակար է ուտել մինչև 2 գդալ մեղր: Դա նաև գիրանալու վտանգներ չի ստեղծի:

2.      Չորացրած մրգեր

Մեղրը նաև ուժեղ ալերգեն է, այդ պատճառով որոշ մարդկանց այն հակացուցված է: Այս դեպքում կօգնեն չորացրած մրգերը, օրինակ, չամիչը, չորացված ծիրանը կամ սև սալորը և այլն: Դրանք նույնպես պարունակում են միներալներ` կալցիում, մագնիում, նատրիում, երկաթ և այդ պատճառով օգտակար են սրտի համար: Բացի այդ չորացված մրգերը հեշտորեն անցկացնում են քաղցը: Օրական 30 գրամ չորացրած միրգը և քաղցրավենիք է, և  օգտակար:

3.       Մարմելադ.

Բառը առաջացել է  պորտուգալերեն Marmelada բառից և նշանակում է միայն  ջեմ:

Մարմելադը նույն կոնֆետն է, բայց այլ «փաթեթավորմամբ»: Մարմելադում կան պեկտիններ, օգտակար նյութեր, որոնք առկա են նաև մրգերում: Դրանք իջեցնում են խոլեստերինի քանակը արյան մեջ, բարելավում ստամոքսի աշխատանքը և դուրս բերում տոքսինները օրգանիզմից: Բացի այդ պեկտինները կանխարգելում են քաղցկեղային բջիջների առաջացումը: Ամենաշատ պեկտիններ պարունակում են խնձորը,  սալորները, ծիրանը, սև հաղարջը, այդ պատճառով ամենաօգտակարըհենց այս մրգերից պատրաստված մարմելադներն են: Մարմելադի լավագույն չափաբաժինը` օրական 20-30 գրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել