Ֆեյսբուքում էջ է բացվել, որը սատարում է Ջուսին` Եվրատեսիլում տեսնելու գաղափարը:
Ժամանակի ընթացքում այս մրցույթը վերածվեց արտառոց երևույթների շոուի: Այստեղ ոչ մեկին չի հուզում քո պատմությունը, գաթան ու փախլավան: Եվրոպան հրեշների ու այմոլորակայինների կարիք ունի: Ինչքան տարօրինակ, այդքան` հաղթանակին մոտ: Հետևաբար պետք է Եվրոպային մատուցել այն, ինչն իրենց սրտով կլինի, եթե իհարկե ուզում ենք իրական հաղթանակ տանել, ոչ թե` բարոյական:
1.Juice-ա տեսիլ
Երգչուհին միշտ էլ առանձնացել է իր կերպարով` արտառոց մեյք ափից, մինչև` վարսահարդարում: Նա չի վախենա, ասենք, դինոզավրի կերպարով բեմ դուրս գալ ու բոլորի վրա կրակ բաց թողնել: Այս առումով նա հարմար թեկնածու է:
2.Ձայնը
Նրա մասին մեկ անգամ ևս անդրադարձ ունեցել ենք, որտեղ նշվել է, որ ձայնի առումով խնդիր չունի: Ու ինչքան էլ ասենք Եվրատեսիլում շոուն է կարևոր, եթե արտիստը լավ երգի, միմիայն պլյուս է:
3.Բեմում` ինչպես հյութի բաժակում
Երգչուհին արտիստիկ է, նույնիսկ` շատ: Նա կարող է գրավել ցանկացածի ուշադրությունը:
4.Ֆաները
Նրանք քիչ են, բայց նրանց ֆան են ասում: Այս պատանիները, որոնք հիմնականում դեռահասներ են, պատրաստ են հանուն նրա բոլորին երկու կես անել : Իսկ այդ մարդկանց համար կարելի է ամեն ինչ անել, որ հայտնվես Եվրատեսիլում: