www.psyhelp.am  և www.psyarmenia.com  -ից

Կար-չկար մի մարդ կար: Եվ ուներ նա մի հավատարիմ ընկեր՝ շուն: Եվ հիվանդացավ այս մարդը՝ նրա տեսողությունը սկսեց շատ արագ փչանալ: Օր օրի նա ավելի ու ավելի վատ էր տեսնում և վերջապես կուրացավ: Եվ չափազանց դժվար դարձավ նրա կյանքը: Նա կառչում էր առարկաներից, սայթաքում և ընկնում: Եվ այդ պահին նրան օգնության եկավ շունը: Նա ուղեկցում էր իր կույր տիրոջը փողոցներով և զգուշացնում նրան վտանգների մասին: Մարդը խնամում և մեծարում էր շանը և ամեն օր գովերգում նրան:

Բայց եկավ շան ճանապարհի վերջը: Եվ մնաց մարդը մենակ, առանց օգնության: Եվ նորից սկսեց նա վտանգավոր առարկաների վրա ընկնել, վնասվել՝ փողոցում ընկնելով: Հասկացավ մարդը, որ դժվար է լինելու իրեն առանց շան: Հասկացավ և համակերպվեց: Եվ սկսեց լարել նա իր տեսողությունը՝ փորձելով գոնե լույսը տեսնել: Նրան դա հաջողվեց: Եվ սկսեց նա մարզել իր տեսողությունը, որ առարկաներ տեսնի: Եվ հետզհետե վերականգնվեց նրա տեսողությունը: Եվ բարկացավ մարդը, որ այդքան ժամանակ է կորցրել: Եվ անիծեց նա շանը, ով նրա կարծիքով խանգարել էր նրան տեսնել:

Ջոզեֆ-Մալլորդ-Վիլյամ  Թերներ «Արևի լույսի մեջ կանգնած հրեշտակը» 1846


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել