«Նայեք մարդու բիբի մեջ՝ այն ոչ մի տեղ չի թաքնվի»

Կոնֆուցիոս

Դարեր ի վեր աչքերը համարվել են մարդու հոգու հայելին:
Իսկապես, հոգեբանները գտնում են, որ աչքերը ավելի շատ բան են ասում, քան մարդու լեզուն: Իրականում մարդ տեսնում է ուղեղի միջոցով, և աչքերը շատ ակտիվ մասնակցում են մտածողության գործընթացներին՝ գտնվելով շարժման մեջ և ընդունում են դիրք` կախված այն բանից, թե ուղեղի որ շրջանն է տվյալ պահին ակտիվ: Իմանալով այդ ամենը` կարելի է մշտապես տեղեկանալ այն մասին, թե ինչով է զբաղված այդ պահին ուղեղը, այդ թվում՝ ստո՞ւմ է մարդը, թե՞ ոչ:
Հարկավոր է հիշել, որ ձախլիկների դեպքում ձախ և աջ կողմերն այսպես են դրսևորվում, մինչդեռ աջլիկների դեպքում ներկայացվածի հակառակն է գործում:
Զգուշացում
Մի´ շտապեք մարդուն անվանել ստախոս, եթե, օրինակ, նա նայում է ձախ, քանի որ հնարավոր է սուտը չէ պատճառն իր հայացքի:
Շերլոկ Հոլմսը նույնիսկ մի անգամ կասկածեց մի աղջկա ստախոսության մեջ` նրա ժեստն ընդունելով որպես ճշմարտությունը թաքցնելու փորձ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ ուղղակի աղջիկը ամաչում էր իր մեծ քթից:
Չշտապենք նաև զրուցակցին համարել ստախոս, քանի որ գոյություն ունեն ստի ճանաչման անհատական և ընդհանուր նշաններ:
Աչքերի հետ կապված ընդհանուր նշանների որոշ մասի վերաբերյալ մենք արդեն նշեցինք: Ստի ճանաչման ընդհանուր նշանները բնորոշ են մարդկանց մեծամասնությանը, իսկ անհատական նշաններն ամեն մարդու մոտ յուրովի են, սակայն այն նույնպես կարելի է բացահայտել: Օրինակ՝ մենք հարցնում ենք զրուցակցին այնպիսի հարց, որը վստահ ենք կպատասխանի սուտ: Այդ ընթացքում հետևում ենք զրուցակցի յուրաքանչյուր ժեստի դրսևորմանը՝ այդ թվում աչքերի կողմից դրսևորվող նշաններին, երբ գիտենք, որ նա ստում է: Նույն գործողությունը կրկնում ենք մի քանի անգամ՝ տարբեր օրեր կամ որոշ ժամանակ անց:

Համադրելով նշանները, որը մարդ ցուցաբերել է ստելիս մի քանի անգամ տարբեր ժամանակահատվածներում, կարելի է արդեն այդ նշանները համարել ստի ճանաչման անհատական նշաններ:

Ներկայացնենք մի քանիսը՝

 

Նյութը` iravaban.net

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել