Mediamonitor.am-ը գրում է.
Ուրախությունը տարբեր է լինում: Անզուսպ ուրախությունը և էյֆորիան դոֆամին հորմոնն է: Լուսավոր և հանգիստ ուրախությունը` սերոտոնին հորմոնը:
Այսպիսով, այս երկու ուրախությունները երկու տարբեր հորմոնների արդյունք են: Պարզաբանենք` ի սկզբանե, սերոտոնինը հորմոն չէ, այլ գլխուղեղի նեյրոմեդիատոր, այսինքն` նյութ, որն ուղեղին իմպուլսներ է հաղորդում նյարդային բջիջների միջոցով: Հորմոն այն դառնում է միայն այն ժամանակ, երբ հայտնվում է արյան մեջ:
Որտե՞ղ է պարունակվում սերոտոնինը
Սերոտոնին առկա է մի շարք ներքին օրգաններում (ստամոքս, մկաններ, սրտանոթային համակարգ և այլն), սակայն ահռելի քանակ պարունակվում է հենց ուղեղում, որտեղ նա ազդում է բջիջների աշխատանքի վրա և ինֆորմացիա է փոխանցում ուղեղի մի հատվածից մեկ այլ հատվածին:
Սերոտոնինը կարգավորում է բջիջների աշխատանքը, որոնք պատասխանատու են մարդու տրամադրության, հիշողության, վարքի, աշխատունակության, ուշադրության կենտրոնացման համար:
Եթե ուղեղում սերոտոնինի պակաս կա, ապա նկատվում են հետևյալ ախտանշանները`վատ տրամադրություն, անհանգստություն, ուժերի անկում, անուշադրություն, հակառակ սեռի նկատմամբ հետաքրքրության բացակայություն, դեպրեսիա:
Հոգեբաններին շատ կարևոր է հասկանալ` միշտ չէ, որ բոլոր հոգեբանական խնդիրները լուծվում են զրույցների միջոցով, երբեմն պետք է ուղղել մարդու ներքին քիմիան…
Իսկապես, եթե մարդու մոտ բարձրացնել սերոտոնինի մակարդակը, ապա կանհետանա դեպրեսիան, նա կդադարի կառչել անիմաստ մտածմունքներից, և խնդիրներին շատ արագ կփոխարինեն բարձր տրամադրությունը, կյանքի ուրախությունը, ակտիվությունը, հակառակ սեռի նկատմամբ ձգողականությունը:
Այսպիսով, կարելի է ասել, որ սերոտոնինը հակադեպրեսանտ է, որն օգնում է ազատվել դեպրեսիայից և դարձնել մարդու կյանքն ուրախ և երջանիկ:
Ինչպե՞ս բարձրացնել սերոտոնինի մակարդակը
Ամենահեշտ և հասանելի տարբերակը հաճախ արևին լինելը կամ գոնե տունը լավ լուսավորելն է:
Երկրորդ ավելի էժան միջոցը`հետևել կեցվածքին: Կռացած մեջքը և կորացածությունն առաջացնում են սերոտոնինի մակարդակի նվազեցում և հանգեցնում են ամոթի կամ մեղքի զգացմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ