Ողջ հայ ժողովուրդը խորապես վշտացած է Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մահով: Մեր ժողովուրդը միշտ էլ երախտապարտ է իր այն զավակներին, ովքեր ծառայում են մեր պետությանն ու տեսակին: Դու կարող ես շատ հարուստ լինել, ամբողջ կյանքդ ապրել ճոխության և շքեղության մեջ, բայց հեռանալ աննկատ: Կարող ես քո հարստությունն ու հաջողությունները կիսել քո ժողովրդի հետ և հավերժ ապրել նրա հուշերում: Կարծում եմ, այս իմաստով, Քըրք Քըրքորյանն օրինակ պետք է ծառայի բոլոր հայ հարուստների և հարստանալ պատրաստվողների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել