ՀԷՑ-ի կայֆն էն ա, որ իրանք շահույթ ստացել են, բարեգործություն արել են, թանկանոց ավտոներն ու տներն ունեն, հասարակ բանվորի կամ թեկուզ մանկավարժի 20 տարվա աշխատավարձն իրանք մի ամսում են ստանում, բայց որ իրանց էշ խելքից պարտքեր են առաջացրել, էդ պետք ա մենք փակենք։ Այսինքն՝ էս մարդիկ մենակ իրանց շահույթին են տեր, որը չպետք ա պակասի, մնացածը ՀՀ-ն ու մենք պետք ա մտածենք։
Էս նույնն ա, որ ասենք խանութ ունենաս, ուզես մի հատ տուն առնես, բայց փողդ չհերիքի, հայտարարես, որ, ասենք, տարածքի փողը, հարկայինն ու այլ ծախսերը չես տալու, որովհետև շահույթդ կպակասի դրանից, կամ էլ, ասենք, հացը դարձնում ես 1000 դրամ, պանիրն էլ՝ 10000, թող առնողը մտածի (որը ՀԷՑ-ի դեպքում այլընտրանք էլ չունի)։
Հիմա ես որ խանութ բացեմ ու տենց բան անեմ, մի օրում խանութը կպլոմբեն, ինձ էլ մի 15 տարի էլ սրոկ կտան՝ հարկերից խուսափելու կամ մատակարարներին քցելու համար, իսկ իրանց կարելի ա...
Հ.Գ. Էն Թոխատյանի ասածից ոմանց հասցեին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10204366824358740?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել