Շանթ Հարությունյանը խելքը լրիվ է թռցրել կամ էլ այդպես է ձևացնում, որպեսզի կրկին չկրի ամբողջական պատիժը։
Ճիշտն ասած, նույնիսկ մինչև բանտարկվելը Շանթի ադեկվատությունը շատ հարցեր էր առաջացնում, որովհետև եթե ոմանք նրա քաղաքական ու հասարակական դիրքորոշման մեջ մարգինալություն էին տեսնում, ապա ես ավելի հակված էի նրան, որ Շանթը կա՛մ դիտավորյալ է փորձում, անհեթեթություններ ասելով ու անելով, էպատաժ առաջացնել ու ուշադրություն սևեռել իր վրա, կա՛մ էլ նա իրոք խախտվել է հակառուսականության հողի վրա։
Ի վերջո, համաձայնվեք, որ անկախ քաղաքական հայացքներից ու աշխարհայացքից՝ ամեն անկյունում ռուսական ԿԳԲ տեսնելն ու ամեն ընդդիմախոսի և նույնիսկ որոշ կողմնակիցների մեջ ԿԳԲ-ի գործակալներ տեսնելն արդեն վկայում են մարդու հոգեկան շեղումների առկայության մասին։
Ինչևէ, Շանթը հերթական ցիրկն է սկսել ու հայտարարել է, որ պահանջում է հանդիպում Ոստիկանապետի ու Պաշտպանության նախարարի հետ, որոնց կարևոր տեղեկություններ պետք է հաղորդի ԱԱԾ պետի տեղակալ գեներալ Արզուման Հարությունյանի մասին, ով, ըստ Շանթի, բացի նրանից, որ ռուսական ԿԳԲ գործակալ է, նաև ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալ է։ Աչքիս Շանթի մոտ կա՛մ իսկապես հետապնդման մոլուցք կա, կա՛մ էլ ձևացնում է, որ ազատ արձակեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1590508037881801&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել