Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հայտարարել է, որ ոչ մի պարագայում չի սիրում պարտվել, և ով իրեն մեծամիտ է համարում, պարզապես սխալվում է։
«Երբեմն ընկերուհուս հետ մրցում ենք լողավազանում։ Երբեմն իրեն պետք է հնարավորություն տալ, հատուկ պարտվել, որպեսզի նա ուրախանա, սակայն ես միշտ հաղթում եմ, քանի որ չեմ սիրում պարտվել։
Ամեն ինչ պարզ է։ Չէ՞ որ դուք չեք պատկերացնի, որ ես թողնեմ ինձ հեշտ շրջանցել։ Մրցակցության ոգին ինձ չի լքում, և մարդիկ դա սխալ են մեկնաբանում։
Ինչ վերաբերում է նրանց, ով ինձ մեծամիտ է համարում, ապա կցանկանայի մեկ անգամ իրենց հետ խոսել, որպեսզի նրանք ինձ ասեին, թե ինչում եմ մեծամիտ։ Ինձ հետ պետք է ժամանակ անցկացնել՝ հասկանալու համար, թե ով է իրական Կրիշտիանոն»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում CNN-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել