Իմ խորին համոզմամբ՝ Սահակաշվիլիի պես կերպարներին «լավն ա» կամ «վատն ա» գնահատականներ տալու փոխարեն ավելի լավ ա ուղղակի հատ-հատ լավն ու վատը քննարկել՝ առանց կերպարի վրա կենտրոնանալու: Թվարկեմ, ըստ իս, 10 դրական ու 10 բացասական երևույթ, որոնք կային Միշայի օրոք: Ցանկը, բնականաբար, վերջնական չէ:
ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐ
1. անհեռանկար պատերազմի հրահրում, պարտություն, անիմաստ զոհեր ու փախստականներ, Աբխազիայում՝ Կոդորիի կիրճի, Օսիայում՝ Ախալգորի շրջանի կորուստ,
2. քաղաքական գործիչների աղմկոտ սպանություններ ու կտտանքներ (Ժվանիա, Օքրոաշվիլի),
3. մի քանի վիճելի ընտրություն, զոհերով ու ծեծվածներով ցրված միտինգներ,
4. անձեռնմխելի բարձրաստիճան պաշտոնյաների նոր կաստայի ձևավորում
5. անազատ մամուլ, ԶԼՄ-ներ խլելու դեպքեր (նույնիսկ Մերդոկից): Հայաստանը 2012-ին Reporters without borders-ի 77, Վրաստանը՝ 105 տեղում էր:
6. մասնավոր գույք խլելու բազմաթիվ դեպքեր
7. չի կարողացել կասեցնել ո՛չ բնակչության նվազումը, ո՛չ արտագաղթը, 2002-ից առ այսօր՝ մինուս 650 հազար մարդ
8. քաղաքական հակառակորդներին վարչարարական լծակներով ոչնչացնելու փորձեր
9. ռեպրեսիվ դատաիրավական ու ոստիկանական համակարգ, ցանկացած մանր զանցանքի համար դատ, արդյունքում՝ Եվրոպայի ռեկորդ բանտարկվածների քանակով
10. բանտային կտտանքներ:
ԴՐԱԿԱՆ ԿՈՂՄԵՐ
1. էներգետիկ ճգնաժամի վերջնական հաղթահարում
2. մանր և միջին օղակներում կոռուպցիայի իսպառ վերացում
3. բյուրոկրատիայի պարզեցում, user-friendly հարկային/մաքսային/օվիռ/ԳԱԻ ու առհասարակ պետական համակարգի ստեղծում
4. տուրիզմի բում, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում
5. մի քանի լուրջ ճանապարհային, էներգետիկ, տրանզիտային և այլ նախագծեր
6. քրեական տարրերի դեմ անողոք ու արդյունավետ պայքար, (բայց բանտեր լցնելն ու տանջելն էլ չմոռանանք)
7. 2012-ին վերջնական պարտվելու ժամանակ ռեպրեսիվ մեթոդներ խոդի չդնելը (կամ, այնուամենայնիվ, դրա հնարավորությունից զրկված լինելը)
8. երկրի ընդհանուր իմիջի բարելավման ուղղությամբ արդյունավետ աշխատանք
9. պետապարատում դախացած կադրերից ազատում, ջահելներին աճի տեղ տալ
10. ցածր մաքսատուրքեր ու տրանզիտային առևտուրի խթանում, ինչի հետևանքով Վրաստանը տարածաշրջանի բիրիկնոց ու ավտոշուկա դարձավ: