Բանն այն է, որ միսը թանկանում է, այդ իսկ պատճառով էլ պետք է թանկանա էլեկտրաէներգիան: Եթե չլուծվի կաթի մթերման գնի պրոբլեմը, անասնապահությունը կդառնա ոչ ձեռնտու, գյուղացին ստիպված կմորթի կենդանուն, ինչը կնպաստի թարմ մսի գնի նվազմանը, քանի որ այդ դեպքում առաջարկը կգերազանցի պահանջարկը, իսկ եթե մսի գինը նվազի, կնվազի նաև էլեկտրաէներգիայի գինը:
Ահա թե ինչ «ազգանվեր» գործով են զբաղված, իսկ մենք էլ չարախոսում ենք, թե կաթի մթերման պրոբլեմը չի լուծվում, կամ որ լուրջ քայլեր չեն ձեռնարկվում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կանխելու ուղղությամբ:
Հ.Գ.
Լրիվ տրագիկոմեդիա է: Իրականում արդեն անհասկանալի է դառնում՝ այսպես մինչև ո՞ւր, որքա՞ն կարելի է այսպես շարունակել, չգիտես էլ՝ խնդաս, թե լաս…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել