Mediamonitor.am-ը գրում է.
Ենթագիտակցության մակարդակում մտքերն օգնում են երազանքների իրականացմանը:
Գիտնականները ենթադրում են, որ լավատես մարդիկ կարող են իրենք իրենց հիպնոզացնել` դժվարությունները հաղթահարելու համար: Այդպիսի եզրահանգման են եկել Նոր Զելանդիայի Վիկտորիա համալսարանի գիտնականները:
Հետազոտողները համոզված են, որ որքան հաճախ է մարդը լավատեսորեն մտածում, այդքան ավելի շատ լավ բաներ են տեղի ունենում նրա կյանքում: Հոգեբանները ենթադրում են, որ որևէ լավ բանի հասարակ սպասումը կարող է ակտիվացնել ուղեղի որոշակի հատվածը, որն օգնում է մարդուն հաղթահարել դժվարությունները և իրականացնել բոլոր մտացված ծրագրերը: Դրական մտքերը ծառայում են որպես հիպնոս, որի ազդեցության տակ մարդը կարող է հասնել իր առջև դրված նպատակներին:
«Հենց որ մենք սկսում ենք մտածել որևէ լավ բանի մասին, մեր մտքերը ենթագիտակցության մակարդակում օգնում են երազանքների իրականացմանը», -ասում են Նոր Զելանդիայի Վիկտորիա համալսարանի հոգեբանները: Իհարկե, դրական մտքերը չեն օգնի «հրաշքներ գործել», այնուամենայնիվ, այդ ինքնաներշնչման ազդեցությունը կարող է շատ ավելի հզոր լինել, քան մենք կարող ենք պատկերացնել: Այն կարող է փոխել մարդկային վարքագիծը և օգնել հասնել դրական արդյունքների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ