
Հը՞ն, կարծես թե աշունը շուտով կվերջանա, իսկ իմ կողմից այդքան շատ սպասված աշնանային տրամադրությունն այդպես էլ չեկավ ու ինձ չհամակեց: Բա լա՞վ չի: Պատճառը չեմ հասկանում, թե որն է. միգուցե ռոմանտիկայի պակասն է իմ մեջ, կամ մի քիչ շատ էի զբաղված այս աշնանը... Ի դեպ,
անձրև էլ քիչ եկավ այս անգամ (նոր գնած անձրևանոցս էլ պարապ մնաց...) Ինչևէ, աշնանային մելամաղձություն չկա (թու-թու-թու), փոխարենը կա մեծ տրամադրվածություն աշխատելու, լրջորեն որևէ բանով զբաղվելու:
Հ.Գ. Այստեղ երևի պիտի տեղադրեի Լեոնիդ Աֆրեմովի` աշնանային թեմաներով շաբլոն դարձրած գործերից մեկը, բայց ես սիրում եմ այլընտրանքային տարբերակներ :) Փոխարենը տեղադրում եմ երիտասարդ նկարիչ Պետո Պողոսյանի ջրաներկով արված «Կեսօր» երևանյան տեսարանը.
Նյութի աղբյուր՝ http://laz-arev-a.livejournal.com/116332.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել