Բաղադրությունը`
220 գրամ կարագ
180 գրամ շաքարավազ
1 ճաշի գդալ վանիլին
3 հատ ձու
1 թեյի գդալ սոդա
350 գրամ ալյուր
400 գրամ բալ

Պատրաստման եղանակը`

Կարագը թողնել, որ փափկի և հարել շաքարավազի հետ: Այնուհետև հատ-հատ ավելացնել ձվերը՝ յուրաքանչյուրից հետո հարելով: Ալյուրը խառնել սոդայի հետ և, պատրաստված խառնուրդը քիչ-քիչ ավելացնելով, հարել, ավելացնել վանիլինը, խառնել: 
Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ դնել, լավ պատել բուսայուղով, լցնել խմորը, վրան լցնել նախապես կորիզները հանած բալերը և 40-45 րոպե թխել նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում: Սառելուց հետո վրան շաքարի փոշի ցանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել