Պատերազմն ու բռնությունը տարբեր հասկացություններ են։ Եթե խոսում ենք Արցախյան շարժման և ընդհանրապես հայ-ադրբեջանական հակամարտության մասին, ապա պետք է դրանք հստակ տարբերակել։ Հայերի ջարդը Սումգայիթում (1988) և Բաքվում (1990) բռնություն էր, քանի որ չկային պատերազմող կողմեր, դեպքերը տեղի էին ունենում նույն պետության կազմում, որտեղ դոմինանտ ազգի ներկայացուցիչները ոչնչացնում/տեղահանում էին մեկ այլ ազգի ներկայացուցիչներին։ Սա ուրիշ է։
1991-ին Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի անկախության հռչակումից հետո հակամարտությունը վերածվում է պատերազմի։ Այս դեպքում արդեն գործ ունենք պետական կազմավորումների հետ, որոնք ռազմական ճանապարհով լուծում էին տարածքային և քաղաքական խնդիրներ։
Եթե չենք տարանջատում հակամարտության այս երկու խիստ կարևոր փուլերը, ապա ստանում ենք իրականության ոչ լիարժեք, թերի և համահասարեցնող գնահատական՝ դրանից բխող սխալ եզրահանգումներով ու կողմնակալ քարոզչությամբ։
ՀԳ. Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ «բռնություն» բառի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեն, սակայն պատմական և քաղաքական դեպքերը չի կարելի համապատասխանեցնել սեփական ընկալումներին ու ցանկություններին։ Լավ բան չի ստացվում դրանից։