Այսօր Գյումրի քաղաքի Մայր Հայաստան արձանի հարևանությամբ գտնվող տարածքում հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Իվան Նովիկովի դին:
Ցավոք սրտի, Պերմյակովի միջադեպից հետո ռուսական կողմը դասեր չքաղեց: Ինչպես երևում է, կարգապահությունը 102-րդ ռազմաբազայում գտնվում է շատ ցածր մակարդակի վրա, որի արդյունքում ռուս զինվորների միջև գժտություններն անցում են կատարում ֆիզիկական բռնության:
Տվյալ միջադեպի պատճառները, նախնական վարկածով, ռազմաբազայի ներսում տարաձայնությունները և անհաշտություններն են եղել, ինչն էլ հանգեցրել է սպանության:
Կարծում եմ` գոնե այս միջադեպից հետո այդ ռազմաբազայի կարգապահական համակարգը պետք է փոխվի: Զինվորի կերպարը պետք է ասոցացվի անվտանգության և ապահովության հետ, այլ ոչ թե անկարգության և բեսպրեդելի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1584063731853487&id=100007496268749&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել