Նման իրավիճակ կարող է ստեղծվել, եթե «Ուկրտրանսգազը» և վենգերական FGSZ ընկերությունները համագործակցության շրջանակներում կարողանան լուծել վիրտուալ ռեվերսի ճանապարհի հարցը: Այն թույլ կտա Ուկրաինային անկախանալ ռուսական ներկրողից և ստեղծել գազի սեփական գիծը:
Վերը նշվածի մասին հայտնում է «Կոմերսանտը»: Համագործակցության շրջանակներում գազի գիծը կարող է անցնել հենց Ուկրաինայով: Փաստացի Ուկրաինան հնարավորություն է ստանում գնել ռուսական ընկերության գազը եվրոպական մատակարարներից՝ նման կերպ ազատվելով «Գազպրոմի» հետ ունեցած պայմանագրով մատակարարման վճարը վճարելուց: Եվրոպական երկրներն իրենց հերթին կկարողանան գազի պաշարները պահպանել ուկրաինական պահեստներում:
Այս պահի դրությամբ նման համակարգի կիրառումն իրական չէ, քանի որ Ուկրաինայի արևմտյան սահմաններում գազը մատակարարվում է «Գազպրոմ Էքսպորտի» միջոցով և միայն դրանից հետո հասնում է եվրոպական ընկերություններին, որի արդյունքում ուկրաինական կողմը չի ստանում տեղեկություն կապույտ վառելիքի՝ որտեղ կամ ինչ քանակությամբ հասնելու մասին:
Դրա արդյունքում առանց «Գազպրոմ Էքսպորտի» մասնակցության հնարավոր չէ կազմակերպել վիրտուալ տեղափոխություն, ինչին դեմ է հենց վերը նշված ընկերությունը:
Այդ իսկ պատճառով ներկայումս Ուկրաինայում գոյություն ունի ֆիզիկական տեղափոխման ծրագիր, երբ գազն իր միջոցով հասնում է Լեհաստան, իսկ այնտեղ կազմակերպում են հետդարձի ծրագիրը:
ԵՄ-ում վիրտուալ տեղափոխությունների ծրագրերը թույլատրված են և հաստատված երրորդ էներգոծրագրով: Վիրտուալ տեղափոխությունը հնարավորություն է տալիս երկրին, իմանալով shipper code-ը, պարզապես բեռնել եվրոպական երկիր մատակարարվող գազի մի մասը՝ վճարելով այդ ժամանակ արդեն իսկ այդ եվրոպական երկրին:
Եթե «Գազպրոմ Էքսպորտը» հրաժարվի տրամադրել shipper code-ը, այդ ժամանակ հնարավորություն կստեղծվի բողոք ներկայացնել մրցակցության եվրոպական հանձնաժողով: Այդ մասին հայտարարել է «Նավթոգազի» ղեկավար Անդրեյ Կոբոլյովը: Հանձնաժողովն անձամբ կողմ է «Ուկրտրանսգազի» և FGSZ-ի միջև համագործակցությանը, որի հետևանքով ռուսական ընկերությունը կկորցնի իր դոմինանտությունը Եվրոպայի և Ուկրաինայի սահմաններում:
ԵՄ չմտնող երրորդ երկրի կողմից բողոքի վերանայման հարց չկա:
Այս առումով «Գազպրոմը» շատ հանգիստ է և համարում է, որ բողոքարկումը ոչինչ չի որոշի: Իրավիճակը կայանում է նրանում, որ գազի մատակարարման ներկայիս պայմանագրով, որը կնքվել էր 2009 թվականին, անհնար է փոփոխել: Միակ բանը, որը կարելի է սպասել, Բրյուսելի հերթական ճնշումն է ընկերության վրա: