Տեսնես ո՞ր սատանայի գլխում է հղացել Գազանանոց կոչվածի գաղափարը... Մեռնեմ, թե սուտ եմ ասում. առաջին անգամ ես ինձ մտածող մարդ զգացի, երբ սիրուն գլխումս հարց ծագեց. արդյո՞ք կենդանիների տեղն ազատ բնությունը չի, ու արդյո՞ք մարդ արարածն էնքան կա, որ իր համար կենդանուն զրկեն տունուտեղից...
Երեխան ինչո՞վ է հասունանում գազանին վանդակում կես մետրից տեսնելիս... Թե կուզեք` երեխայի հակաբնականությունը, բնության ավերիչի առաջին սաղմերը ենթագիտակցորեն ծիլ են առնում հենց գազանանոցից...
Նույնը վերաբերում է և կրկեսին...
Ասում են՝ աշխարհում ոչինչ հենց այնպես չի լինում: Թող թիֆլիսյան ողբերգական դեպքը սթափեցնող ու աշխարհի արհեստականությունը բնականի ու բնության օգտին շեղող ազդակ դառնա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/susanna.zoranyan/posts/651376614996167?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



