Երբ շատ շատերը անարդարությունից ու հուսահատ անզորությունից բառիս բուն իմաստով` թևաթափ են լինում, հաստատ ծնվում է այն մանուկը, որը դեռ պիտի պայքարի մեր բոլորի համար: Մենք իրականում չենք էլ պատկերացնում, որ բոլորս էլ քաղբանտարկյալ ենք: Մի քանիսը ճաղերից այն կողմ, մյուսները այս կողմում, գրանտակերներն ու ազնիվ պայքարողները, հաճախորդներն ու կուսակիցները, չակերտավոր ու իրական ընդդիմադիրները, մեծ հաշվով` իշխանություն ու նրա մանկլավիկները: Ազատ արտահայտվողներն ու անկապ բրնձողները, միտինգիստներն ու մայդանչիները, անարդյունք երթ անողներն ու նրանց ծեծողները: Մենք բոլորս դարձել ենք տարբեր կալիբրի քաղբանտարկյալներ` բառիս բավականին լայն իմաստով: Մեր գործունեությունն ու ասելիքը թաղվում է մեր իսկ տարածքում և կամա թե ակամա մեր արածի ՕԳԳ-ն ձգտում է 0-ի :
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=812361188845429&set=a.463487010399517.1073741826.100002146654523&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել