Արշակ Ներսիսյան (1872-1940), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Եղել է Հնչակյան, հետագայումԴաշնակցություն կուսակցությունների անդամ։
 
Ծնվել է 1872 թվականին Արևմտյան Հայաստանի Բաբերդ քաղաքի շրջակայքի գյուղերից մեկում։ Հայ ազատագրական շարժմանը միացել է Կ. Պոլսում, հետագայում գործել է Արևմտյան Հայաստանում։ Սկզբում հարել է Ս. Դ. Հնչակյան կուսակցությանը, 1894 թվականից՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Սովորել է Տրապիզոնի ազգային վարժարանում։ Ապրել և գործել է Կոստանդնուպոլսում, 1890 թվականի Գում Գափուի ցույցից հետո անցել է Ղրիմ (Սևաստոպոլ, Յալթա): 1895 թվականի սկզբին անցել է Կարս: Այստեղ մտել է Հրայր Դժոխքի /Արմենակ Ղազարյան/ խմբի մեջ և նրա հետ 1895թ. օգոստոս վերջին անցել թուրքական Բասեն։
Այնտեղից ղզլաղաճցի Ասատուրի խմբի կազմում նախ անցել է Խնուս, որտեղ մի քանի ամիս մնալուց հետո՝ 1895թ. հոկտեմբերին սասունցիների և մշեցիների խմբով Անդրանիկի հետ անցել է Տարոն: 1896թ. վերադարձել է Կովկաս։ 1899թ. Խանի /Բարսեղ Թիրաքյան/ խմբի կազմում անցել է ռուս-թուրքական սահմանը՝ Սասուն անցնելու նպատակով, սակայն, Խաստուրում խմբի մղած հարկադիր հերոսամարտից հետո նույն խմբի կազմում վերադարձել է Կարս։ 1900-1903թթ. Ակտիվորեն մասնակցել է Ալեքսանդրապոլի ՀՅԴ «Քար»-ի կենտրոնական կոմիտեի ծավալած աշխատանքներին։ 1903 թվականին՝ Թորգոմի «Մրրիկ» խմբի (23 հոգի) կազմում անցել է Սասուն։ Մասնակցել է 1904 թվականի Սասունի ինքնապաշտպանությանը, որի ժամանակ ընկել է ծանր կացության մեջ։ Նրան օգնության հասած Հրայրը զոհվել է, իսկ ինքը՝ վիրավորվել։ Այնուհետև տեղափոխվել է Վան, գործակցել Իշխանի /Նիկոլ Պողոսյան/ հետ, իսկ կարճ ժամանակ անց մեկնել է Կովկաս։
2014 թվականի նոյեմբերի 20-ին Զորավար Սեպուհի աճյունասափորը, որը պահվում էր Դեթրոյթում՝ ՀՅԴ կուսակցության ակումբում, ամփոփվել է Եռաբլուր պանթեոնում` համաձայն իր վերջին կամքի։
Մասնակցել է Սասունի 1904 թվականի ապստամբությանը։ Գործակցել է Հրայրի, Վանա Իշխանի հետ։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության IV ընդհանուր ժողովին (1907, Վիեննա) մասնակցելուց հետո մեկնել է Բաբերդ, մինչև 1912 թվականը գործել Տարոնում, ապա՝ Կարինում, Թիֆլիսում, 1913 թվականից ապրել է Խարկովում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է Անդրանիկին։ Եղել է հայկական 1-ին կամավոր գնդի 2-րդ վաշտի հրամանատար։ Այդ պաշտոնում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատում մղվող կռիվներին։ Այդ ընթացքում Մուրադի /Խրիմյան/ հետ հիմնադրել է «Մեկ հայը մեկ ոսկի» հիմնադրամը, որի նպատակն էր քրդերից հավաքագրել նրանց մոտ գտնվող հայ որբերին և նյութական օգնություն ցույց տալ Հայոց Ցեղասպանության հետևանքով գաղթականներ դարձած արևմտահայ ընտանիքներին։ 1918թ. սեպտեմբերին Մուրադի և խմբապետ Համազասպի /Սրվանձտյան/ հետ կռվել է Բաքվի հայությանը թուրքական զորքերից պաշտպանելու համար։ Բաքվի կոմունայի անկումից և թուրքերի կողմից այն գրավելուց հետո անցել է Երևան։ Եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի անդամ, ճնշել է 1920թ-ի Մայիսյան ապստամբությունը։ 1920թ. աշնանը Կարսի ճակատում մասնակցել է թուրք-հայկական պատերազմին։ Հայաստանի խորհրդայնացումից հետո Զանգեզուրի վրայով նախ անցել է Պարսկաստան, այնուհետև մեկնել է արտասահման։ Բնակվել է Ամերիկայի միացյալ նահագներում, որտեղ էլ գրել և տպագրել է երեք հատորից բաղկացած իր հայտնի հուշերը, որտեղ փորձել է նսեմացնել Անդրանիկ Օզանյանի զորավարական տաղանդը։
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու հետևանքով արտագաղթել է ԱՄՆ, որտեղ և մահացել է 1940թվականին։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել