Այս օրերին Երևանում է գտնվում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և աշխարհի ամենաճանաչված անհատներից մեկը՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Նրան սուլելու, քննադատելու կամ վիրավորելու փոխարեն, կարելի է օգտագործել նրա Հայաստանում գտնվելը` Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը մեծացնելու նպատակով: Կարելի է Ռոնալդույին հրավիրել ֆուտբոլի ակադեմիա, կամ Մայր Աթոռ, կամ մշակութային համալիր, կամ... (բնակաբանար Հայաստան-Պորտուգալիա պաշտոնական հանդիպումից հետո):
Կարելի է «օգուտ քաղել» Ռոնալդույի ներկայությունից, ինչը մենք արեցինք Քիմ Քարդաշյանի դեպքում: Էմոցիոնալ և ոչ ադեկվատ մտածելակերպը շատ հաճախ խանգարում է մեզ` թույլ չտալով տեսնել մեր շահն ու գնալ նրա հետևից: Եվ, առհասարակ, շատ ավելի ճիշտ է ունենալ բարեկամական և լավ հարաբերություններ նման համաշխարհային աստղի հետ: Ի դեպ, ես Ռոնալդույի երկրպագուն չեմ և համարում եմ, որ մեր օրերի լավագույն ֆուտբոլիստը Լեո Մեսսին է: PR-ը 21-րդ դարի լավագույն գործիքն է և այն պետք է օգտագործել ճիշտ: