11414690_641817135920526_1594578660_n

Araratnews.am-ը գրում է.

Հաճախ ենք  երկմտում ադամաթուզ գնելիս` կանաչը, հասունացածը, թե՞ բծավորը, գերհասունացածն է օգտակար: Եվ, ի վերջո, երբ է  այն ավելի սննդարար:

Ճապոնացիներն ապացուցել են, որ ադամաթուզը հակաքաղցկեղային ու հակաօքսիդանտ հատկություններ ունի: Ու այդ հատկություններն առավել արտահայտվում են այն ժամանակ, երբ այդ պտուղը բծերով է պատվում: Քիմիկոսներն այդ բծերը TNF միացություն են անվանում: Դրանք բավական արդյունավետ են ոչ նորմալ բջիջների դեմ իմունիտետի պայքարում: Ստացվում է, որ ինչան շատ են ադամաթուզի վրայի բծերը, այնքան  այն օգտակար է իմունիտետի ամրապնդման համար:

Ուրեմն հիշենք, որ հասունացած ադամաթուզը հակաքաղցկեղային հրաշալի միջոց է: Ու բծապատը` այդ հատկությունների իմաստով 8 անգամ ավելի արդյունավետ է:

Դրան հավելած` գերհասունացած ադամաթուզը հրաշալի ընտրություն է օրգանիզմում շաքարի մակարդակն արագ բարձրացնելու նպատակով: Այն օգտակար է նաև, երբ շատ հոգնած ու ճնշված եք զգում:

Այս դրական հատկությունների հետ չպետք է մոռանալ, որ ադամաթուզը շատ կալորիական է, ուստի, եթե քաշի խնդիր ունեք, ապա ադամաթուզի կանաչ պտուղների օգտին որոշում կայացրեք: Դրանք նվազ կալորիական են:

Ադամաթուզի կանաչ ու փոքրաչափ պտուղները հարուստ են վիտամիններով ու միկրոտարրերով: Մեկ պտղի մեջ պարունակվում է 300 մգ նատրիում, որն անհրաժեշտ է օրգանիզմում ջուր-աղային հավասարակշռությունը պահպանելու համար: Նատրիումի օրական պահանջմունքը 1 գ, է,  այսինքն, 3 փոքր ադամաթուզը բավարար է օրական նատրիումը նորմը լրացնելու համար:

Ադամաթուզի կազմության մեջ պարունակվող ճարպաթթուները նպաստում են ստամոքս-աղիքային տրակտի նորմալ գործունեությունը կանոնավորելուն: Իսկ պտղամիսը նպաստում է ստամոքսում թթուները չեզոքացնելուն:

Սակայն այս բոլոր հատկությունները չնչին են` ադամաթուզի` օրգանիզմում կալցիումը պահելու հատկության դիմաց:

Օրական սև թեյի, սուրճի, գազավորված ըմպելիքների գործածումը օրգանիզմում նվազեցնում է կալցիումի պարունակությունը: Օրական կանաչ ադամաթուզ ուտելով, կարելի է հավասարակշռության մեջ պահել կենսականորեն անփոխարինելի այդ միկրոտարրի`ոսկրային համակարգի հիմնական բաղադրիչի անհրաժեշտ քանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել