Եթե առիթ կա, մեր մարզիկները պետք է գնան Բաքու և փորձեն հաղթել: Եթե առիթ կա, մեր աշակերտները ևս պետք է գնան Բաքու և փորձեն հաղթել: Եվ ընդհանրապես, մենք չպետք է խուսափենք Բաքվում լինելուց՝ առավել ևս, որ մենք արդարացի պատերազմում, արդարացիորեն հաղթանակ տարած պետության քաղաքացիներ ենք և հոգեբանական որևէ բարդույթ չունենք ազերիների հետ շփվելու: Բաքվի ձևավորման և կայացման մեջ մեր նախորդների ներդրումն իրականում շատ ավելի մեծ է և արժեքավոր, քան Բաքվի այսօրվա տերերինը: Ցանկացած ձևաչափում շփումները նոր սերնդի միջև հնարավորություն կտա մեղմելու միմյանց նկատմամբ լարվածությունն ու ագրեսիան և պետք չէ մոռանալ , որ լինելով հարևան պետություններ՝ մենք դատապարտված ենք կողք- կողքի ապրելու : Մեր պատվիրակությունների այցերը Բաքու, մեր հանդուրժողականությունը նրանց նկատմամբ՝ ևս մեկ անգամ ապացուցում է միջազգային հանրությանը , որ Հայաստանի իշխանությունները Հայաստանի հասարակությանը իսկապես պատրաստում են խաղաղության: Ինչը, ցավոք, չես ասի Ադրբեջանի պարագայում:
Հ.Գ.Ամեն դեպքում, Բաքու գնալ պետք է : Առայժմ՝ առանց զենքի... )
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել