Եթե այսօր հանդուրժենք էլեկտրաէներգիայի սակագնի թանկցաումը, ապա վաղը ստիպված ենք լինելու հանդուրժել նաև տրանսպորտի, այլ ծառայությունների և կրկին նույն էլեկտրաէներգիայի թանկացումները, որովհետև սկսվելու է շղթայական ռեակցիա, որը հայտնի չէ, թե որտեղ կավարտվի։
Այս պահի դրությամբ արդեն կարելի է եզրակացնել Նազարյան Ռոբերտի թափանցիկ ակնարկներից, որ այս թանկացումն ամենևին էլ վերջնական չէ ոու եթե վաղը «ինչ որ այլ հանգամանքներ բացվեն» չի բացառվում, որ այդ հանգամանքների պատճառած վնասը մեր վզներին են կրկին բարդելու։ Չի բացառվումը ո՞րն է, հաստատ էդպես է լինելու։
Ի «ուրախություն» Ձեզ, կարող եմ ասել, որ այդպիսի մի հանգամանք այսօր արդեն հայտնի է. 2016 թվականին 200 օրով չի աշխատելու ատոմակայանը, որը պետք է ամբողջովին վերազինվի, քանի որ սպառել է իր շահագործման ժամկետը և ինչպես դա լինեում է նման դեպքերում, հոսանքի պայկասորդը լրացնելու են ՋԷԿ-ն ու ՀԷԿ-երը, որոնց հոսանքի ինքնարժեքը շատ ավելի շատ է, քան ատոմակայանի արտադրածինը և արդյունքում, էլի սկսելու են նվնվալ ու թանկացնել։
Բնականաբար, եթե հոսանքը թանկանա ու բնակչությունը կուլ տա, այդ վարակիչ օրինակին կհետևեն նաև այլ ոլորտներ ու դա, կարծում եմ, վերջնականապես կկոտրի ժողովրդի ողնաշարը, կամ էլ երկրորդ այլընտրանք կա. կծագի լուրջ սոցիալական բունտ, որը թեև չի վերաճի ավելի խոշոր բանի, բայց կվախեցնի իշխանություններին ու բիզնեսին և կստիպի գոնե ժամանակավորապես հրաժարվել թանկացումներից։