Թվում էր՝ Լիլիթ Կարապետյանի վերադարձը պետք է լինի նույնքան արտառոց, որքան, որ հիմա Yupi խմելը կամ Tofita ուտելը կլիներ, բայց չէ. պարզվեց մեր օրերում մարդիկ սեքս սիմվոլների պակաս չունեն: Այդուհանդերձ, ի՞նչը խանգարեց Լիլիթի հաղթական վերադարձին:
1.«Սեքս սիմվոլ» պիտակը
Լրատվամիջոցներն ինչպես միշտ համը հանեցին: Այնքան այս աղջկան պիտակավորեցին որպես 90-ականների սեքս սիմվոլ, որ իսկական սեքս սիմվոլները սկսեցին լրջորեն մտածել ճամպրուկները հավաքելու ու կուսանոց գնալու մասին: Լիլիթն, իհարկե, այդ թվերի ամենաքննարկվող երգչուհիներից էր՝ իր համարձակ կերպարներով, բայց արդյո՞ք նա միակն էր, բնավ՝ ոչ: Հետևաբար, սեքսի ու հարդքորի այս դարաշրջանում մարդկանց նման բաներով զարմացնելը թերևս անիմաստ էր:Պետք էր գտնել մի ուրիշ բան, որը չգտան:
2.«Ժամանակին»՝ գուցե, հիմա՝ ոչ
Դե, քանի որ արդեն Լիլիթին կպչել էր սեքս խորհրդանիշի պիտակը, պետք էր արդարացնել մարդկանց սպասումները: «Ժամանակին» կոչվող տեսահոլովակում երգչուհին որքան հնարավոր է փորձել է ստանալ «վայրի կատվիկի» կերպար: Բայց, չէ՛ էլի, Լիլիթ, չէ՛: Ախր, դա արդեն հնացած բան է: Եթե ցանկանում էիր ապացուցել, որ դու առաջվանն ես ու չես փոխվել, կարելի էր ուրիշ բան մտածել:
3.«Մուլեն Ռուժ»-ոտ իմիջը
Լիլիթի վերջին երկու տեսահոլովակներում երգչուհին մի տեսակ «Մուլեն Ռուժ»-ոտ կերպարներում է: «Թող ապրեմ»-ում տեսնում ենք կրկին էդ տարօրինակ բոդիները, որոնք մի տեսակ էժանագին տեսք են հաղորդում երգչուհուն: Մինչդեռ «Լիլիթ Կարապետյան» առաջին հերթին նշանակում Էր թավշյա ձայն:
4.Բացելով բոլոր խաղաթղթերը
Լիլիթը վերադարձավ ու միանգամից անկեղծացավ: Այո, մենք մի պահ մոռացել էինք նրան, ու ցանկացած մոռացված մարդ, որ վերադառնում է, ուզում ես հարցնել՝ ո՞նց ես, ի՞նչ ես, բա ո՞ւր էիր, հետո ի՞նչ ես անելու: Լիլիթը շտապեց միանգամից պատասխանել այս հարցերին ու շատ արագ սպառեց իրեն:
5.Բա հետո՞
Շատ տրամաբանական հարց, որը տալիս են ցանկացած վերադարձածի: Ո՞րն է լինելու հետագա անելիքներդ, ի՞նչ ես դու անելու այս ոլորտում, ինչո՞վ ես առանձնանալու, ո՞րն է քո ուղերձը, թե՞ պարզապես ուզում էիր դառնալ հայկական շոուբիզի զիզի-բիզիներից մեկը: