Հետևելով մամուլի հաղորդագրություններին ու որոշ անհատների ցնծությանը առ այն, որ Թուրքիայում Էրդողանի կուսակցությունը` Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) մեծամասնություն չի ստացել խորհրդարանում` հավաքելով ձայների 40,8 տոկոսը, իմ մոտ առաջանում է հռետորական մի հարց` ցնծության իմաստը ո՞րն է: Այսինքն դուք մտածում եք, որ եթե Էրդողանի իշխանական լծակները թուլանան, նրա փոխարեն իշխանության եկողը ավելի լա՞վ պետք է վերաբերվի մեզ: Ինչպես ասում է Կորյուն Անուշավանովիչը` բնավ: Վստահ եմ, որ շատ շատերը բացի խորհրդարան մտած կուսակցությունների անուններից տվյալ կուսակցությունների մասին համարյա թե ոչինչ չգիտեն: Մենք ունենք միայն հետևյալ չոր տեղեկատվությունը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (25,1 տոկոս), Ազգայնական շարժման կուսակցությունը (16,4 տոկոս) և քրդամետ Ժողովրա-դեմոկրատական կուսակցությունը (12,8 տոկոս), չէ մեկ էլ, որ երեք հայ պատգամավոր ունենք, ի դեպ` մեկը հենց Էրդողանի կուսակցությունից: Է հետո՞, մեր երկրի խորհրդարանում էլ 131 հայ պատգամավոր ունենք, և՞: Միամտություն է մտածելն, որ այս երեք կուսակցություններից որևէ մեկը հայամետ քաղաքականության դոշակակիրն է լինելու: Պետք չի հավատալ կցկտուր ելույթներին կամ նախընտրական հայտարարություններին: Բոլորս էլ գիտենք, թե քանի կոպեկ արժեն օդում տված խոստումները: Ինչ վերաբերվում է Էրդողանին, ապա նրանից ավելի լավ Թուրքիան ներսից քանդող ղեկավար ես երկար ժամանակ չեմ տեսել: Այն որ, Էրդողանը զիջում է դիրքերը` դա փաստ է, բայց դա դեռ չի նշանակում, որ նրա անկումը կոնկրետ մեզ համար դրական է լինելու, քանի որ շատերս չգիտենք, թե ինչ կլինի, եթե նրան փոխարինեն շատ ավելի մերժողական քաղաքական գործիչներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/811058065642408
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել