Ինչ խոսք, էլեկտրաէներգիայի թանկացումը ծանր հարված է սոցիալապես անապահով խավերին և ուրախալի է, որ իշխանությունները միայնակ չեն թողնում սոցիալական այս շերտին և միջոցներ են ձեռնարկում՝ նրանց կողքին կանգնելու: Բայց, պետք է հասկանալ , որ նման թանկացումները ծանր վիճակի մեջ են դնում նաև գործարարներին. մի կողմից՝ բարձրանում է արտադրվող ապրանքների ինքնարժեքը, մյուս կողմից՝ գործարարները ստիպված են լինելու կա՛մ բարձրացնել սեփական աշխատողների աշխատավարձերը, կա՛մ գնալ կրճատումների (բնական է, որ հոսանքի բարձրացումն ազդում է նաև աշխատող մարդկանց վրա և նրանք պահանջում են սեփականատերերից աշխատավարձի բարձրացում): Կառավարությունը պարտավոր է նման իրավիճակներում կանգնել հայրենի գործարարի կողքին, իսկ այսօր գործարարի կողքին կանգնել ,նախևառաջ, նշանակում է՝ աջակցել այս մարդկանց բանկային համակարգի հետ հարաբերություններում ՝նպաստելով , որ բանկերը տրամաբանական տոկոսադրույքով վարկեր տրամադրեն գործարարներին, իսկ առավել վատ վիճակում հայտնվածներին՝ վարկային արձակուրդների միջոցով օդ տան: Շատ կարևոր է, որ հոսանքի գնի բարձրացումը էական ազդեցություն չունենա Հայաստանում արտադրվող ապրանքների ինքնարժեքի վրա, հակառակ պարագայում, մենք կունենանք գնաճ, իսկ արտահանման դեպքում՝ մրցակցությունն էլ ավելի կդաժանանա հայկական ապրանքների համար: Օգնելով գործարարին՝ մենք օգնելու ենք հայրենի տնտեսությանն ու այդտեղ աշխատող բազմահազար մեր քաղաքացիներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/815550258514051?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել