Yn.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստում ընդունվեց որոշման նախագիծ, ըստ որի գյուղատնտեսության նախարարությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվելու է 15 մլն դրամ` Ջերմուկ քաղաքի մոծակների և խայթող միջատների դեմ պայքարի համար: Սերգո Կարապետյանը անդրադարձավ, որ Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում տուրիզմն ունի կարևոր նշանակություն, իսկ դրա զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են մարդկանց հանգստի պատշաճ կազմակերպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել