Հասարակության տարբեր շրջանակներ վերջին շրջանում սկսել են խոսել խիզախության ու պայքարի մասին, ասում են, որ մեր դժբախտությունների պատճառը ճնշումների դեպքում արագ ընկրկելն ու նահանջելն է: Առաջին հայացքից թվում է, թե հասարակությունն առողջանում է: Բայց մամուլին հետևելով՝ այդ ենթադրությունը չի հաստատվում: Այսպես` ինչո՞ւ են մարդիկ կարծում, որ սիրիահայերը պետք է անվտանգության նկատառումներից ելնելով նոր ապաստան փնտրեն: Դա այն երկիրն է, որտեղ դարեր շարունակ հայերը ապրել են, ստեղծել են աշխարհում ամենաազդեցիկ հայ համայնքներից մեկը: Հիմա ինչո՞ւ պետք է Սիրիայի հայությունը թողնի այդ ամենը և հեռանա: Ինչո՞ւ են մարդիկ վախենում զոհերից: Եթե պայքարելու պահ է հասունացել, ուրեմն համայնքը պետք է պայքարի, պետք է պայքարի ոչ միայն կյանքի, այլև իր դիրքի համար, իր ձեռքբերումների համար, որ պատերազմի ավարտից հետո էլ իրեն արժանի տեղը կարողանա պահանջել ու զբաղեցնել: Չէ՞ որ արևի տակ տեղը ոչ ոք չի նվիրում, այն նվաճում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել