Երևանը դարձել է լրիվ պոդիում, կամ՝ կարճ ասած լրիվ ԲԵՄ...
Ասենք բոլորը դուրս են գալիս ինչ-որ մեկին՝ ինչ-որ բան ցույց տալու, բա էդ գեղեցիկ փողոցները ափսոս են ահավոր՝ Փարպեցին, Տերյանը, Պողոտան, Մհեր Մկրտչյանը... էդ փողոցներն ախր շատ ափսոս են գլամուռախառը ու ցիկիկախառը սելֆիախառը ու զզվելի ձեր կերպարները տանելով...
Էդ սիրուն սրճարանները պայթում են ձեր հավայի չեկիններից, ափսոս ա Երևանը, մաշում ա արդեն ձեր գագաթնակետին հասնող ցինիզմից...
Գնում ես Անգլիական այգի՝ ինչ-որ մի աղջիկ կաբլուկներով սելֆի ա անում, տառապում ա մինչև սելֆի ա անում, գնում ես Կասկադի սրճարանները՝ սաղ գլամուռոտ ու հաստաշրթունք, ոնց որ հորթի հետև լինի, գնում ես պողոտա՝ սաղ իրանց կոտրում են քայլելուց, գնում ես Փարպեցի՝ ինչ-որ աթեիստ ու ռոքախառը ձևացող մասսա ա դուրս գալիս դեմդ, ուր գնամ՝ անկախ ինձանից հոգնեցրել է Երևանը ինձ ձեր պատճառով...
Մի քիչ խղճացեք, ափսոսա էդ քաղաքի դեմքը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rock.van2/posts/699256343511812?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել