Երեկ՝ ժամը 16:15-16:30 սահմաններում, «Ժառանգություն» կուսակցության անդամ, առաջին ընտրատարացքում ԱԺ պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյան Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի փողոցում (Գայի արձանի և աջ թև բարձրահարկի հատվածում) անթույլատրելի մասով հատեց փողոցը:
Պարոն Սաֆարյան ջան, այնպես արագ անցաք, մարդ սկի չկարողացավ մի հատ էլ ֆոտո անի: Ախր 10-11 մետր ներքև անցում կա, ավելի ապահով ու օրինական չէ՞ր լինի... :)
Ասում եմ, բա եթե օրենսդիրում օրենք ու օրինականություն պահպանելու, փայփայելու և նոր օրինագծեր առաջարկելու համար պայքարող մարդն է ՕՐԵՆՔ ԽԱԽՏՈՒՄ, բա հասարակ քաղաքացին ի՞նչ անի այդ պարագայում: Չնայած, շա՜տ էլ ճիշտ եք անում, որ առաջին ընտրատարածքի բնակիչ լինեի, Ձեզ էի ընտրելու: Բա ի՞նչ անցում, ինչ «զեբռա«... Անցնենք այնտեղ, որտեղ քեֆներս բերի, ճիշտն էդ ա :)