Այս երգչուհին հիմա սիրելի կին է, մայր ու հաջողակ շոուբիզնեսավոր, ով նաև զբաղվում է նորաձևությամբ: Սակայն ամեն ինչ միանգամից չեղավ:

1.Լուրեր հարուստ պապայի մասին

Երբ նա հայտնվեց հայկական շոու բիզնեսում, առաջին բանը, որ սկսեցին ԶԼՄ-ները գրել, նրա սոցիալական վիճակն էր: Սակայն ժամանակի ընթացքում հարուստ պապայի մասին մոռացվեց, որովհետև Անահիտը սկսեց ինքնուրույն քայլեր անել:

2.Աչքի ընկնող կերպար

Անահիտն իր տեսահոլովակներում համարձակ աղջկա կերպարով հաճախ է հանդես եկել. կարճ փեշ, փարթամ սանրվածքներ, արտահայտիչ դիմահարդարում:

3.Հայկոն

Կարճ ու կոնկրետ՝ նա Հայկոյի կինն է, սակայն Անահիտին հաջողվեց այնպես անել, որ իրեն ճանաչեն հենց որպես Անահիտ Սիմոնյան: Այս առումով արժե աղջկան ծափահարել:

4.Քիթ-միթ, պռոշ-մռոշ

Անահիտը հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում ու նույնիսկ սկանդալներում, երբ խոսքը գնում է այն հայտնիների մասին, ովքեր դիմել են պլաստիկ միջամտության: Թեմա, որը մեր իրականության մեջ դեռ ակտուալ է:

5.Սեփական նորաձևության տուն

Մի բան, որի մասին կարող են երազել բազմաթիվ աղջիկներ: Գուցե Անահիտը չի կարող ոտք մեկնել հայ մի քանի հայտնի դիզայներների հետ, բայց ամեն դեպքում ընկերուհիների մոտ գլուխ գովալու տեղ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել