Ժողովուրդ, եկեք անկեղծ լինենք, հենց Շմայսը կամ նրա նմանները հայհոյում են (հաճախ ավելի մեղմ ու ոչ այդքան գռեհիկ բառերով, քան մենք ֆեյսբուքում կամ եթերում), բոլորս մեկ մարդու նման և, անշուշտ, արդարացիորեն բողոքում ենք և անարգանքի սյունին գամում, սակայն երբ այդ նույն բանը մի քիչ սիրուն մոնտաժով ու դեմքի լիբերալ արտահայտությամբ անում են ուրիշները՝ ոմանք ընդդիմադիր, ոմանք կեղծ ընդդիմադիր կարգավիճակից ելնելով, մի մասն, անշուշտ, իր շահած գրանտի ծիրին մեջ, սկսում են հրճվել այդ փաստից ու նետվել պաշտպանիչ քոմենթների հորձանուտը, ու եթե հանրության որևէ հատված համարձակվում է քննադատել այդ մարդկանց պահվածքը, ինչ-որ անբնական հարձակում է սկսվում, և բոլորն իրենց պարտքն են համարում կրծքով պաշտպանել մյուսների հայհոյելու իրավունքը: Ու ամենավատն այն է, որ այն մարդիկ, ովքեր իբր այստեղ արևմտյան արժեքներ են քարոզում իրենց հոլովակներով և հանրային քննարկման այլ հարթակներով, չնկատելու են տալիս, որ այն երկրներում, որտեղից իրենք դրամաշնորհներ են ստանում, նման պահվածքի համար այնպիսի պատիժներ կստանան, որ մուսուլմանական շատ օրենքներ դրա դիմաց հրեշտակային կթվան...
Ու չփորձեք համոզել, թե այդ մակարդակով ու քրֆող - լավ տղա ընդդիմադիր խաղալով՝ դուք ավելի լավ իշխանություն կձևավորեք, քան Հայաստանում իշխող այս խունտան է, որովհետև չկարողանալով դրսևորել ավելի լավ վարքագիծ և կենցաղային մակարդակից մինչև քաղաքական կուլտուրա ձեզ չկարողանալով պահել իշխանություններից առավել որակով՝ դուք ուղղակի անգին նվեր եք սերժսարգսյանաշմայսական իշխանությանը, որովհետև շատ ծիծաղելի է դառնում պայքարել մի Հայաստանի համար, որտեղ երկու տարագիր բևեռներում էլ իշխում է շմայսությունն ու հասարակության համար պայքարի ակնհայտ կեղծ իմիտացիան:
Որովհետև Հայաստանում պայքար ու աղմուկ կա միայն այնտեղ, որտեղ ոչ թե քաղաքական շահ կա (դա բնական ու նորմալ է), այլ դրամաշնորհային (օրինակ՝ համասեռամոլների իրավունքների պաշտպանության ակցիա, որի խնդիրը Հայաստանում առհասարակ չկա, կարտոֆիլների իրավունքների պաշտպանություն ու չգիտես ինչ), իսկ մեզ համար մեծ հաշվով արդեն ի՞նչ տարբերություն, թե ով և ինչքան գումարով է մեր նյարդերը սղոցում...
Իսկ իշխանության համար այդ պայքարը չափազանց անվտանգ է, որովհետև նրանք հիմար չեն՝ չհասկանալու համար, որ ձեր պայքարը վերջանալու է այն ժամկետներում, ինչը, ըստ դրամաշնորհային պայմանագրի, ֆիքսել են Բրյուսելում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/953867691324593?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել