Խորհրդային միությունում ընդամենը մի քանի, էն էլ՝ անգիտակից տարիներ եմ ապրել, էդ պատճառով էլ ինձ միշտ հետխորհրդային մարդ եմ համարել: Բայց դե՝ կան ստերեոտիպներ, որ կպել են ու պոկ չեն գալիս: Դրանցից մեկը տոնածառի գագաթին դրվող կարմիր աստղն էր: Դեռ 3-4 տարեկանից չէի սիրում էդ աստղը՝ չպատճառաբանված, իսկ երբ մեծացա՝ որպես Սովետի սիմվոլ չէի սիրում: Չէ՞ որ դա Կրեմլի՝ երկգլխանի արծվին փոխարինած կարմիր աստղն էր, սովետական բաակի խորհրդանիշը...
Ու երբեք մտքովս այլ բան չէր անցել. տեսնում էի էդ աստղը, փնչացնում-անցնում առաջ... Իսկ մի օր հորեղբորս 5-6 տարեկան աղջիկը ինչ-որ տոնածառի վրա տեսավ աստղը /մենք մերն արդեն վաղուց վերացրել էինք՝ կամ չէր տեսել, կամ չէր հիշում/ ու երջանիկ ճչաց. «Վա՜յ, բեթղեհեմյան աստղը...»...
Գլխիս ասես սառը ջուր լցնեին էդ պահին... Իմ ամբողջ տեսությունը վարի գնաց.. Ուղեղս սկսեց աշխատել, հիշեցի ողջ պատմությունը՝ ամանորի, սուրբ ծննդյան, զարդարած ծառերի, բեթղեհեմյան աստղի խորհրդի...
Հիմա արդեն վերաբերմունքս բացարձակ այլ է...Չէ՛, էլի չեմ սիրում էս աստղը, էլի սովետահոտ է, բայց գոնե երբ տեսնում եմ, նախկինի պես չեմ արձագանքում...
Մի տեսակ ներեցի աստղին...
Մենակ թե՝ թող կարմիր չլինի :)))