Միշոն էլ շուտով կլքի ամուրիների շարքը, իսկ դա ունի նաև վատ կողմ. նման դեպքերում արտիստները սկսում են անցնել ընդհատակ, ու ստեղծագործելը հայտնվում է երկրորդ պլանում: Գոնե նա փորձում էր ինչ-որ բան անել հայկական ռեփում:
1.Ընտանիքն ավելի կարևոր է
Հուսով եմ` չեք մտածում, որ նա պատրաստվում է ռեփին ավելի շատ ժամանակ հատկացնել, քան իր գեղեցկուհի կնոջը: Նման դեպքերում ամբողջ ուշադրությունդ կենտրոնանում է ընտանիքիդ վրա, չէ՞ որ դուք նորաստեղծ օղակ եք:
2.ՀՏ Հայկոն խաղից դուրս է
Հայկոն նույնպես վաղուց ամուսնացած է, երեխա ունի, սեփական բիզնես, երևի ժամանակ չի մնում ռեփի համար, ստացվում է, որ նրա վրա հույս դնել պետք չէ:
3. Մեծ Հայքի սերունդը
Ժամանակին այս խմբակցությունը նույնպես եղանակ էր փոխում, հետո էս տղերքն էլ կորան, մնացին մի քանի նոր անուններ, ովքեր փորձում են ինչ-որ բան անել, բայց էն թափը չունեն:
4.Մյուս ռեփերներն արդեն underground են
Չեմ ժխտում, որ ամեն օր գուցե նոր գործեր են ստեղծվում, ու նոր ռեփերներ ի հայտ գալիս, սակայն նրանք ընդհատակում են, նրանց մասին լայն զանգվածները չեն իմանում. մենք-մերոնցով ֆորմատը չի կարող ցանկալի արդյունք ունենալ: