ՖԻՖԱ-ի ստուգիչ հանձնաժողովի ղեկավար Դոմենիկո Սկալան հայտարարել է, որ աշխարհի առաջնության 2018 և 2022 թվականների՝ երկրների ընտրման հարցում որևէ խախտում չի հայտնաբերվել:
Չհաստատված տվյալներով՝ ՖԻՖԱ-ի գործունեության վերաբերյալ առանձին ստուգում կանցկացնի հետաքննության դաշնային բյուրոն:
ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվեցին Ցյուրիխում կոռուպցիայի կասկածանքով: Նրանց ցանկում են նաև ՖԻՖԱ-ի փոխնախագահները: Բացի դրանից, մեղադրանքներ են առաջադրվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներին:
Խոսքը գնում է լայնածավալ կոռուպցիայի մասին, որն իրականացվել է վերջին երկու տասնամյակների ընթացքում աշխարհի առաջնության անցկացման երկրների ընտրման հարցում, ինչպես նաև մարքեթինգային և հեռարձակող գործարքների մասին: Մեղադրանքները ներառում են իրենց մեջ ռեկետ, փողի լվացում և խաբեություն: Ավելի ուշ Զեպ Բլատերը, ով վերջերս էր վերընտրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, հայտարարեց իր հրաժարականի մասին: