Inchuzem.am-ը գրում է.

Սերը կույր է. սիրահարվելով մարդ չի նկատում սիրելիի վատ կողմերը: Սակայն երբեմն զույգերի տարբերություններն այնքան մեծ են, որ դրանք չնկատել չի լինի: InchUzem.am-ը ներկայացնում է աշխարհի ամենատարօրինակ 5 զույգերը՝

1. Սելենե Մասիլելա և Հելեն Շաբանգու

1

8-ամյա Սելենե Մասիլելան ամուսնացել է 61-ամյա Հելեն Շաբանգուի հետ, որպեսզի փրկվի հանդերձյալ աշխարհի վրեժից: Ըստ Փեսայի մոր, նրան կնքել են պապի անունով, և հենց նրա պապն է այն աշխարհից տեղեկացրել այս ամուսնության մասին:

2. Վիկտոր Հյուգո Պերալտա և Գաբրիելա Պերալտա

2

Այս տարօրինակ զույգը հայտնվել է գինեսի ռեկորդների գրքում իրենց ընդհանւր դաջվածքների, փիրսինգների և իմպլանտների քանակով:

3. Վերն Թրոյեր և Ժենևյև Գալլեն

3

Կարճահասակ Թրոյերն իր կյանքում մեծ հաջողությունների է հասել՝ նկարահանվելով մի քանի ֆիլմերում: Նա ամուսնացել է Ժենևյև Գալլենի հետ, սակայն ամուսնությունը տևել է ընդամենը մեկ օր՝ պատճառն այն էր, որ կինը խանդում էր ամուսնուն:

4. Ֆրանցինալդո դա Սիլվա Կարավլյու և Էլիսանի դա Կրուս Սիլվա

4

Ֆրանցինալդո դա Սիլվա Կարավլյուի հասակը 165 սմ է, իսկ նրա կնոջ հասակը 2.1 մետր: Չնայած այս մեծ տարբերությանը նրանք միասին են:

5. Արին Էնդրյուս և Քեթի Հիլլ

5

Առաջին հայացքից սա սովորական զույգ է, սակայն իրականում նրանք երկուսն էլ փոխել են իրենց սեռը. Քեթին իրականում տղա է, իսկ Արինը աղջիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել