Հայաստանում այդպես էլ լուրջ քննարկում չծավալվեց Ասոցացում-Մաքսային միություն թեմայով: Թեման հիմնականում քննարկվում է զգացմունքային-կենցաղային մակարդակի վրա: Թերևս միակ լուրջ փաստարկը որ բերվել է՝ անվտանգության գործոնն է եղել:
Ասոցացման կողմնակիցները հիմնականում իրենց համարում են առաջադեմ, պրոգրեսիվ, մարդու իրավունքների ու ժողովրդավարության ջատագով, իսկ ԵՏՄ-ի կողմնակիցներին՝ ուղիղ հակառակը, հաճախ համարելով նաև Ռուսական ծավալապաշտական քաղաքականության ջատագովներ ու անկախության կորստի մարտիկներ: 
Այս իրադրությունը իր օբյեկտիվ պատճառներն ունի, մասնավորապես 90-ականներին Հայաստանի արդյունաբերության ու գիտահետազոտական ինստիտուտների անխնա մսխումը բերեց մի իրավիճակի, երբ արտադրողները դարձան սպասարկողներ, իսկ չհամակերպվողների մեծ մասը լքեցին Հայաստանը:
Ներկա իրավիճակում "Ասոցացում թե Մաքսային միություն" թեմայով իրական, լուրջ քննարկում չի լինում, քանի որ սպասարկողի համար մեծ հաշվով միևնույն է, թե ում կսպասարկի, իսկ իրական արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվողներն այնքան քիչ են, որ նրանց ձայնը լսելի չի:
Իմ խորին համոզմամբ հարցը պետք է հիմնականում քննարկվի Հայաստանի գիտության և արդյունաբերության զարգացման կոնտեքստում, քանի որ սա Հայաստանի զարգացման համար միակ ճանապարհն է, և կոնստրուկտիվ բանավեճ ծավալելու լավագույն տարբերակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել